Անհարգալից վերաբերմունք ՀՀ–ի նկատմամբ. Զախարովան՝ Սեժուրնեի հայտարարության մասին

Արևմտյան երկրներն այս տարածաշրջանի համար բացի կործանումից, այլ օրակարգ չունեն։
Sputnik
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի՝ Երևանում Ռուսաստանի հասցեին արված հայտարարությունները ապաշնորհ են և հիմար։ Ավելին, դրանք վկայում են Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ֆրանսիան կշարունակի պաշտպանության բնագավառում համագործակցությունը. Սեժուրնեն` Միրզոյանին
Ավելի վաղ Երևանում Սեժուրնեն մեղադրել էր ՌԴ–ին Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ, խոստացել զարգացնել ռազմատեխնիկական կապերը Հայաստանի հետ:
«Զարմանք է առաջացնում, որ մեր դաշնակիցները, մեր ընկերները, եղբայրները, գործընկերները, հարևանները (ես նկատի ունեմ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, պաշտոնատար անձանց և հասարակության ներկայացուցիչներին) չեն արձագանքում դրան»,– ասել է Զախարովան:
Նրա խոսքով` դա ասվել է Հայաստանի տարածքում. եթե ինչ–որ մեկը նման բան հայտարարեր Ռուսաստանի բարեկամների, այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց օգնում են, ավելին՝ այն երկրի մասին, որը պարբերաբար հանդես է եկել բարեկամ ժողովրդի բարօրության համար՝ զոհաբերելով բազմաթիվ կյանքեր, Մոսկվան նման գործիչներին սաստելու հնարավորություն կգտներ։
Ինչ է համոզում Արևմուտքը ՀՀ–ին. Քեռյանը` Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի թաքուն օրակարգի մասին
Նա նշել է, որ ՌԴ–ում կհիշեցնեին այն մասին, որ պատմությունը թույլ չի տալիս իր նկատմամբ նման նվաստացուցիչ վերաբերմունք այլ սուբյեկտների կողմից։
«Ի՞նչ կա մեկնաբանելու. դիվանագիտության մեջ բացարձակ ապաշնորհ մի գործիչ, որը հերթական անգամ պատմության և ավանդույթների չիմացության հարցում դրսևորեց իր անշնորհքությունը»,– ասել է նա:
Զախարովան ընդգծել է, որ արևմտյան երկրներն այս տարածաշրջանի հետ կապված բացի կործանումից, այլ օրակարգ չունեն։ Նրանց միայն պետք է տարածաշրջանի երկրների միջև հակամարտություն։ Արևմուտքը չի օգնում զարգացման, խնդիրների լուծման հարցում, պատրաստ չէ ամեն ինչի, որպեսզի բաժանի հակամարտող կողմերին. նա պատրաստ է միայն իրար դեմ հանել, նվաստացնել և վիրավորել: