Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Գրիգորյանը նաև հրում վարժությունում դարձավ փոքր արծաթե մեդալակիր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն բրոնզե մեդալակիր է։
Իսպանիայում այսօր անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 19–ամյա մարզուհին նվաճեց բրոնզե մեդալ` 55 կգ քաշայինների երկամարտում՝ գլխավերևում պահելով 191 կգ։
Գրիգորյանը նաև հրում վարժությունում դարձավ փոքր արծաթե մեդալակիր` գլխավերևում պահելով 110 կիլոգրամանոց ծանրաձողը:
«Սիրտս թողել եմ հարթակում»․ ծանրամարտի չեմպիոնները հայրենիք վերադարձան
Պոկում վարժությունում նա 81 կգ արդյունքով գրավեց 7–րդ տեղը։
Չեմպիոնի կոչումը նվաճեց Չինական Տայպեյի ներկայացուցիչ Գուան-Լին Չենը՝ 217 կգ: Երկրորդ տեղը գրավեց կոլումբացի Խելեն Տորես Գոմեսը՝ 192 կգ։