«Ագարակ» մաքսակետում 58 750 տուփ ծխախոտ է հայտնաբերվել աղ տեղափոխող բեռնատարում

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։
Sputnik
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
««Ագարակ» մաքսային անցման կետում Իրանից Հայաստան յոդացված աղ տեղափոխող բեռնատարի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է մաքսային զննությունից թաքցված տարբեր ապրանքանիշների ընդհանուր 58 750 տուփ ծխախոտ»,– ասված է հաղորդագրությունում։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իրականացվում է վարչական վարույթ։
Ադամանդներ տաբատի, անձնագրի պատյանի, ծխախոտի տուփի մեջ. ՊԵԿ–ը մաքսանենգություն է կանխել