ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի-Sputnik. 2024 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ 22 385 քաղաքացի անշարժ գույքը վարձակալության տրամադրման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին է ներկայացրել անշարժ գույքի վարձակալության 36 736 հայտարարություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ի դրությամբ հարկային մարմին էր ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 35 557 հայտարարություն՝ 22 055 քաղաքացու կողմից։
ՊԵԿ-ը, միաժամանակ, ֆիզիկական անձանց հորդորում է կամավոր հարկային կարգապահության շրջանակում ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։