ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է գլխավորել Ռուսաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշային ցանկը, որի թարմացված տարբերակը ներկայացրել է «Transfermarkt»–ը։
Հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։ Նա վարկանիշային ցանկը գլխավորում է «Զենիթի» կիսապաշտպան Վենդելի հետ։
Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը կազմում է 1 միլիոն եվրո, նրա թիմակից Նաիր Տիկնիզյանինը («Լոկոմոտիվ»)՝ 6,5 միլիոն, իսկ Էդգար Սևիկյանինը («Լոկոմոտիվ»)՝ 2 միլիոն եվրո:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը հասնում է 1,5 միլիոն եվրոյի: