Իսրայելական գրոհի հետևանքով փրկարարներ են մահացել. Լիբանանը բողոք է ներկայացրել ՄԱԿ–ի ԱԽ

Լիբանանի դրոշ
Լիբանանի իշխանությունները կոչով դիմել են ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելական գրոհի հետևանքով Լիբանանում փրկարարներ են մահացել, Լիբանանի արտգործնախարարությունն այդ կապակցությամբ բողոքի նոտա է հղել ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին։Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչության հայտարարությանը։
«ՄԱԿ–ում Լիբանանի մշտական ներկայացուցչությունը բողոք է ներկայացրել Անվտանգության խորհուրդ` կապված Նաբաթիա վարչական շրջանի Ֆարուն գյուղում փրկարարական ծառայության տրանսպորտի վրա իսրայելական գրոհի հետ։ Գրոհի հետևանքով զոհվել է ծառայության 4 աշխատակից, որոնք մարում էին իսրայելական ավիահարվածից հետո առաջացած հրդեհը», – ասվում է Լիբանանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Լիբանանի իշխանությունները ՄԱԿ–ի ԱԽ անդամներին կոչ են արել դատապարտել Իսրայելին և պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքը խախտող գործողությունների համար։
ՑԱԽԱԼ-ը հաստատել է, որ պաղեստինցի գեներալի եղբայրը սպանվել է Լիբանանում
Հիշեցնենք` իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչ:
Լիբանանի տնտեսական վիճակն արտակարգ դրության ռեժիմ է պահանջում. ֆինանսների նախարար