Ադրբեջանը կրճատում է պաշտպանության և անվտանգության ծախսերը

2025 թվականին նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 658,3 մլն մանաթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Ադրբեջանը մոտ 7 տոկոսով կրճատում է պաշտպանության և անվտանգության ծախսերը։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ վկայակոչելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը։
Պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականին այդ կարիքների համար նախատեսվում է հատկացնել 3,9 մլրդ դոլար։ Սա 6,6% - ով պակաս է 2024 թվականի համեմատ։
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները զորավարժություններ են անցկացնում Ղազախստանում
Նշենք, 2024 թվականին նախորդ տարվա՝ 2023թվականի համեմատ պետական բյուջեից պաշտպանության և անվտանգության ոլորտի ֆինանսավորումը ավելացվել էր 6 տոկոսով։