Կրկնակի վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան. Արխիվային լուսանկար
Վրաերթի ենթարկած վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Երևանում` Սեբաստիա 155 հասցեի դիմաց, այսօր ժամը 20:45–ի սահմաններում «Ford» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը տեղեկացնում է, որ վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և կրկնակի վրաերթի ենթարկվել «Mazda» մակնիշի ավտոմեքենայի կողմից։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և արձանագրել տղամարդ հետիոտնի մահը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդների և մահացածի ինքնությունը պարզվում է։ Ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։