Իսրայելը հարվածել է Սիրիային. կան զոհեր և վիրավորներ

Իսրայելի ԶՈւ–ն հարձակում է իրականացրել` թիրախավորելով Սիրիայի կենտրոնական շրջանի մի շարք ռազմական օբյեկտներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Սիրիան հրթիռակոծվել է Իսրայելի կողմից, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է SANA սիրիական գործակալությունը։
Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով` սեպտեմբերի 8-ին իսրայելական զինուժը հարձակում է գործել` թիրախավորելով Սիրիայի կենտրոնական շրջանի մի շարք ռազմական օբյեկտներ։
«Մեր հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել հրթիռային ագրեսիան և մի քանի հրթիռ են խոցել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռազմական գերատեսչության տեղեկությունների համաձայն` իսրայելական գրոհի հետևանքով 3 մարդ է զոհվել, 15-ը տուժել են։
Միևնույն ժամանակ Մասյաֆի (Համայի մարզ) ազգային հիվանդանոցի տնօրեն Ֆեյսալ Հայդերի տվյալներով` իսրայելական ագրեսիայի հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, 19-ը` վիրավորվել, նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ է։
Սիրիայի ՊՆ-ն հայտնել է երկրի կենտրոնական հատվածում իսրայելական օդուժի հարվածների մասին
Մարզպետ Մահան Աբբուդը այցելել է վիրավորներին, հանձնարարել գործի դնել բոլոր ռեսուրսները նրանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Նշվում է, որ հարվածի հետևանքով վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, իսկ Հայր–Աբբաս շրջանում հրդեհ է բռնկել։