Իսրայելի գրոհը. Սիրիայում զոհերի թիվը հասել է 15-ի

Սիրիայի ՀՕՊ համակարգերն ավելի վաղ հետ էին մղել Իսրայելի ՌՕՈւ–ի հարձակումը Լիբանանի հյուսիս–արևմուտքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Սիրիայի կենտրոնական հատվածի Միսյաֆ քաղաքինԻսրայելի ՌՕՈւ–ի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15–ի, 34-ը վիրավորում են ստացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Միսյաֆի պետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ֆեյսել Հայդարին։
«Համայի մարզում Իսրայելի կողմից գիշերային գրոհի հետևանքով զոհվել է 15 մարդ, վիրավորում, այդ թվում ծանր վիրավորում ստացել` 34 հոգի», – ասել է Հայդարը։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Սիրիայի ՀՕՊ–ը հետ էր մղել Լիբանանի հյուսիս–արևմուտքից իսրայելական ՌՕՈւ–ի գրոհը։ Սիրիայի կենտրոնական հատվածում հարվածներ էին հասցվել սիրիական բանակի մի քանի օբյեկտների։