ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Սիլիկյան խճուղում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 34–ամյա քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է սեպտեմբերի 8-ին` ժամը 01։15-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կոտրելով կամրջի արգելապատնեշը՝ հայտնվել կամրջի տակ գտնվող ավտոճանապարհին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը (Վ․ Մ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։
Վթար Սիլիկյան խճուղում
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RA