Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում 17 մարդ է մահացել Գազայի հատվածում. նախարարություն

Գազայի հատված
Հակամարտության ընթացքում մահացածների թիվը հասել է 40 878-ի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում 17 մարդ է մահացել, 56-ը՝ տուժել: Տեղեկությունը հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հակամարտության ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 40 878-ի, տուժել է ավելի քան 94,4 հազար մարդ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։
Իսրայելը շների միջոցով խոշտանգում է պաղեստինցիներին, նրանցից առնվազն 53-ը մահացել են. ՄԱԿ