Չինաստանում դպրոցական ավտոբուսը վրաերթի է ենթարկել աշակերտներին ու ծնողներին. 11 զոհ կա

Ավտոբուսի վարորդին ձերբակալել են։ Դեպքի պատճառները պարզվում են։
Sputnik
Չինաստանում դպրոցական ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումն ու վրաերթի ենթարկել մի խումբ մարդկանց, մահացել է 11 մարդ, որոնցից 5–ը երեխաներ են։ Տեղեկությունը հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը (CCTV)։
Եվս 13 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Տուժածներից մեկը ծայրահեղ վիճակում է, մյուս 12-ի վիճակը կայուն է։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ի առավոտյան Շանդուն նահանգի արևմտյան Դունփին գավառում։ Թե ինչու է վարորդը կորցրել կառավարումը, դեռ հայտնի չէ։