ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Դեղերի և չգրանցված աշխատողների մասով ստուգումները Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կատարում է առանց տնտեսվարողին նախապես ծանուցելու։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը։
Այն, որ տնտեսվարողները նախապես իմանում են ստուգման մասին, այս դեպքերին չի վերաբերում։
«Այո, ստուգումներից առաջ տնտեսվարող սուբյեկտը իմանում է, որ իր մոտ ստուգում է լինելու։ Դա առցանց երևում է, բայց մենք ոչ թե սպասում ենք իրենց համաձայնությանը, այլ մենք հանձնարարագիրը տալիս ենք տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին և միայն երեք օր հետո մենք կարող ենք մտնել ստուգման, ըստ օրենքի, բացառությամբ վերոհիշյալ դեպքերի»,– ասաց նա։
Նշենք, որ, օրինակ, շինհրապարակներում պլանային ստուգումներն իրականացվում են ըստ տեսչական մարմնի տարեկան ծրագրի` տնտեսվարող սուբյեկտների ռիսկայնության աստիճանից ելնելով։ Յուրաքանչյուր տարի, մինչև դեկտեմբերի 1–ը սահմանվում և հրապարակվում է այն տնտեսվարող սուբյեկտների ցանկը, որոնցում հաջորդ տարի պետք է իրականացվեն պլանային ստուգումներ։
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ստուգման հարցի մեջ ներառված է չձևակերպված աշխատողների վերաբերյալ հարցերը։ Այդ դեպքում ստուգայցը կարող է կատարվել ծանուցումից անմիջապես հետո։