Առանց մաքսատուրքի դեռ 2563 էլեկտրամոբիլ կարելի է ներմուծել. 2025–ից արտոնություն չի լինի

Ընդհանուր առմամբ,2023 թվականին մոտ 5000 մեքենա է ներմուծվել, իսկ 2024 թվականի հունվար–հուլիս ամսիներին` ավելի քան 4800–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Հայաստանցիներն օգոստոսի 1-ի դրությամբ դեռ 2563 էլեկտրամոբիլ էլ կարող են ներմուծել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառման պայմանով, ընդհանուր առմամբ, 2024 թվականին կարելի է ներմուծել էլեկտրական շարժիչով 7400 տրանսպորտային միջոց։
ՀՀ-ն էլեկտրամոբիլների ներկրման արտոնությունների երկարաձգում կառաջարկի նաև 2026-ից հետո
Նշենք, որ նախորդ տարիներին Հայաստանը լիովին չէր սպառել ԵԱՏՄ քվոտան, այսպես` 2023 թվականին` 8 000 քվոտայի դեպքում, ներմուծվել է 5 000–ից պակաս մեքենա։ Համեմատության համար նշենք` 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ներմուծվել է ավելի քան 4 800 ավտոմեքենա։
ԵՏՀ խորհրդի որոշմամբ էլեկտրամոբիլները թույլատրվում է առանց մաքսատուրքի Հայաստան ներմուծել մինչև 2024 թվականի ավարտը։
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարվել է անմաքս ներմուծումից` սեփական արտադրությունը զարգացնելու համար։
Թանկ հաճույք. ի՞նչ օգուտ կտա էլեկտրամոբիլների ներմուծման քվոտայի երկարացումը