ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է անվանի գրականագետ Սերժ Սրապիոնյանը: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա դստեր ամուսինը` Շավարշ Գևորգյանը։
Սրապիոնյանը ապրիլի 6–ին դարձել էր 67 տարեկան:
Նշենք, որ Սերժ Սրապիոյանը բանասիրական գիտությունների թեկնածու էր, երկար տարիներ դասախոսում էր Երևանի պետական համալսարանում։
2013 թ–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, այդ պաշտոնից ազատվել «թավշյա հեղափոխությունից» ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց մեկ շաբաթ անց` մայիսի 16–ին։