ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik․ Մինչև 17 տարեկան ըմբիշների հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում 45կգ քաշային կարգում հանդես եկող Մարատ Աճեմյանը 46 վայրկյանում 8։0 հաշվով պարտության է մատնել ուզբեկ Ումիջոն Կարոմովին և անցել եզրափակիչ։
Աս տարիքային խմբում Եվրոպայի գործող չեմպիոն Մարատ Աճեմյանը երեք գոտեմարտ է անցկացրել։ Կիսաեզրափիչ կադիպումից առաջ հայ ըմբիշը 9։0 հաշվով հաղթել է իրանի ներկայացուցչին, ապա նույն հաշվով բացարձակ հաղթանակ տոնել ադրբեջանցի Շահիդ Նաբիևի նկատմամբ։
Եզրափակիչում վաղը` օգոստոսի 21–ին, հայ ըմբիշը գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող Ասլանբեկ Կոստոևի հետ։
Նշենք, որ Հայաստանն այս առաջնությանը ներկայացված է 5 ըմբիշով, յուրաքանչյուր քաշային կարգում` մեկական մասնակից:
Այսօր երեկոյան 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանն ու 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար, իսկ 48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորության համար սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: