ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik․ Երևանում հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող բամբակի արտադրամասում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է օգոստոսի 20-ին` ժամը 15։43-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ՓՈւՎ և ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հաղորդվում է, որ ժամը 16։27-ին հրդեհը մեկուսացվել է։