Հայաստանի հանդեպ նրա վերաբերմունքը հավերժ դաջված կմնա սրտերում. ԿԳՄՍՆ–ն` Ալեն Դելոնի մասին

Ալեն Դելոն
ԿԳՄՍՆ–ն հրապարակել է հանրահայտ դերասանի` Հայաստանում արված լուսանկարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցություն է հայտնել հանրահայտ դերասան Ալեն Դելոնի մահվան կապակցությամբ։
«Խոր վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ալեն Դելոնը՝ ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը, որը հազարավոր սրտեր է հուզել ամբողջ աշխարհում: Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում»,– ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Նախարարությունը հրապարակել է նաև Դելոնի լուսանկարը Ծիծեռնակաբերդի ֆոնին։
Հիշեցնենք` Ալեն Դելոնը կյանքից հեռացավ օգոստոսի 18–ին։ Նա 88 տարեկան էր:
Դերասանը Հայաստան էր այցելել 2012թ. դեկտեմբերին «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերայի շրջանակում։