Սևանա լճում անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշարը. հաղթողը կստանա 1 մլն դրամ

Կանայք մրցում են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը։
Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբերով։ 1-ին տարիքային խմբում 18-40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ են, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ 41 և բարձր տարիքի (1983 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:
Մեր նպատակը ուժեղ, հզոր, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն ունենալն է. Փաշինյան
Կանայք մրցում են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:
Դրամական մրցանակներ կլինեն երկու տարիքային խմբերի 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար։ 1-ին տեղի համար նախատեսված է 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղի համար` 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղի համար՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդի համար՝ 100.000 ՀՀ դրամ և 5-10-րդ տեղերի համար՝ 50.000 ՀՀ դրամ: