ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Ներկայում «Ինտեր Մայամիում» հանդես եկող ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայց է ներկայացրել բնապահպանական կազմակերպության դեմ՝ պահանջելով 50 հազար եվրո փոխհատուցել իր տունը ներկով կեղտոտելու համար, փոխանցում է As-ը։
Futuro Vegetal կազմակերպության իսպանացի էկոակտիվիստները ներխուժել էին հանրահայտ հարձակվողի՝ Իբիցայում գտնվող տան տարածք և շենքի ճակատային մասը ողողել կարմիր և սև ներկով՝ ի նշան կլիմայական ճգնաժամի մասով իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի:
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Իսպանիայում Մեսսիի տան վրա հարձակումն անվանել է «վախկոտություն և զառանցանք»:
Futuro Vegetal-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մեսսիի պահանջները չափազանցված են, իսկ ջրի հիմքով ներկը հեշտությամբ կարելի է լվանալ ջրով։