ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և զինապահեստին: Այս մասին ասվում է ՑԱԽԱԼ-ի Telegram ալիքում։
«Երեկ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Հանինի և Մարոն էլ-Ռաս բնակավայրերի ռազմական ենթակառուցվածքներին։ Դրանից բացի, գիշերը Նաբաթիա քաղաքի շրջանում հարված է հասցվել «Հզբոլլահի» զինապահեստին», - հայտնում է իսրայելական բանակը:
Բացի այդ, ինչպես հայտնում են ՑԱԽԱԼ-ից, հրետանին հարված է հասցրել նաև Լիբանանի հարավում գտնվող Ռմեյշ, Լաբունե, Կֆարչուբա և Այտա աշ-Շաբ գյուղերի շրջաններում՝ տեղերում առկա սպառնալիքը վերացնելու համար։
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ ՑԱԽԱԼ-ը և «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր սահմանի երկայնքով գնդակոծում են միմյանց դիրքերը։ Լիբանանի ԱԳՆ–ի տվյալներով ՝ երկրի հարավում Իսրայելի գնդակոծությունների հետևանքով մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Իսրայելական կողմը հայտնել է, որ նման իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի մոտ 80 հազար բնակիչ: