Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո և վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր և վաղը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-21մ/վ արագությամբ։
Նուբարաշենի աղբավայրում բազմահարկ շենքի բարձրությամբ աղբ է այրվում