ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղվող հանգանակությունները և դրա միջոցներով իրականացվող շինարարությունը խիստ կրճատվել են: Այս մասին են վկայում 2024 թվականի առաջին կիսամյակի ՀՀ վիճակագրական տվյալները և հիմնադրամի տարեկան հաշվետվությունները (2023 թվականի հաշվետվության մեջ ամփոփված են նաև 2024 թվականի առաջին ամիսների աշխատանքների արդյունքները)։
Ըստ վիճակագրության՝ 2024 թվականի առաջին կիսամյակում հիմնադրամի միջոցներով իրականացվել է 352,3 մլն դրամի (900 հազար դոլարից քիչ ավել) շինարարություն։ Դա երկուսուկես անգամ (60%-ով) պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Աշխատանքի արժեքի փոխարեն շահագործման հանձնված բնակարանների ծավալը դիտարկելու դեպքում պարզվում է, որ 2024-ի առաջին կիսամյակում հիմնադրամը նորաբնակներին է հանձնել մոտ 7,800 քմ: Ընդ որում,պետք է հաշվի առնել, որ տների մի մասը սկսել է կառուցվել 2022-23 թվականներին:
Նշված մետրաժը ներառում է Գյումրիում 50 բնակարան ունեցող երկու տուն՝ նախատեսված 1988 թվականի երկրաշարժից տուժածների համար (վերջիններիսմի փոքր մասը դեռ նոր տների կարիք ունի)։ Բացի այդ, ավարտվել է 14 տների շինարարությունը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում,6-ը՝ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։
Ընդհանուր առմամբ, հիմնադրամի նվիրատվությունների ծավալը կրճատվում է: Եթե 2021-ին այն կազմել է 22,6 մլրդ դրամ, իսկ 2022-ին՝ 19,3 մլրդ, ապա 2023-ի թիվը6 միլիարդից պակաս է։ Համապատասխանաբար կրճատվում է նաև ծրագրերի ծավալը։ 2023 թվականից հիմնադրամը Լեռնային Ղարաբաղում ծրագրեր չի իրականացնում (քանի որ Ադրբեջանի ագրեսիային նախորդել էր շրջափակումը, որը թույլ չէր տալիս շինանյութը տեղ հասցնել)։ Սակայն ՀՀ-ում (այդ թվում՝ ԼՂ-ից տեղահանվածների համար), ինչպես նաև Սիրիայում և Լիբանանում իրականացվող ծրագրերի համարնվիրատվությունները նախկին ծավալով չեն իրականացվում։