Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. եղանակի տեսություն

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և առաջիկա գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսային՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը այսօր և վաղն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքի առանձին հատվածներում այսօր կեսօրից հետո հնարավոր է անձրև և ամպրոպ։ Օգոտոսի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-21մ/վ արագությամբ։
Շլացուցիչ երկինք. պերսեիդների «անձրևի» ամենավառ կադրերը