Վթար Ճամբարակի ճանապարհին․ վարորդը մահացել է, ուղևորներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ավտոճանապարհին բախվել են կցորդիչով բեռնատարն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան, որում 4 ուղևորներ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին, կա մեկ զոհ, չորս տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի վթարը
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 15:55-ին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 74-րդ կմ-ում բախվել են 59-ամյա Վ. Ե.-ի «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը և 69-ամյա Ջ. Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Ավտովթարի հետևանքով «Opel»-ի վարորդը մահացել է։
Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի վթարը
«Opel»-ի չորս ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ժ. Ղ.-ի, Ջ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Է. Վ.-ի և Հ. Ն.-ինը՝ բավարար:
Երևանում ավտովթարից հետո ծեծկռտուք է սկսել․ տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է