Շլացուցիչ երկինք. պերսեիդների «անձրևի» ամենավառ կադրերը

Աստղաթափը, անկասկած, ամենագեղեցիկ աստղագիտական երևույթներից մեկն է: Sputnik Արմենիան ներկայացնում է աշխարհի տարբեր անկյուններում «ընկնող աստղերի» կադրերը։
Sputnik
Երկիրն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրև» անվանումներով։
Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան։
Տպավորություն է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսևս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ պերսեիդներ։
Հայացք Լուսնին. գիշերային գեղեցկուհին` երկրից և տիեզերքից
1 / 10

Նեմրութ լեռան մոտ

2 / 10

Շվեդիա

3 / 10

Կրասնոդարի երկրամաս

4 / 10

Պերսեիդների ասուպային հոսքը Մոսկվայի մարզի Գոլոլոբովո գյուղի Քրիստոսի Ծննդյան եկեղեցու ֆոնին

5 / 10

Տվերի մարզի Իվանովսկոյե գյուղի աստղային երկինքը պերսեիդների ասուպային հոսքի ժամանակ

6 / 10

Տվերի մարզ

7 / 10

Տվերի մարզ

8 / 10

Պերսեիդները Տվերի մարզի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ֆոնին

9 / 10

Պերսեիդներ և Հյուսիսափայլ

10 / 10

Մոսկվայի մարզ

Իսկ գիտե՞ք, որ աստղերը լինում են նաև կարմիր ու կապույտ. Հայաստանում առաջին «Աստրոֆեստն» էր