Առանց մաքսատուրքի ներմուծման պայմանները կրկին փոխվում են. ՀՀ կառավարության որոշումը

Որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հրապարակումից 10 օր հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը նվազեցրել է ցամաքային սահմանով և փոստով ներմուծման դեպքում ապրանքների առավելագույն անմաքս ծավալը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նախկինում առանց մաքսատուրքի հնարավոր էր ներմուծել մինչև 500 եվրո արժողությամբ և մինչև 25 կգ ընդհանուր քաշով ապրանքներ: Այժմ այդ գումարը կնվազի մինչև 200 եվրո, իսկ քաշը՝ մինչև 10 կգ։
ԵԱՏՄ-ում երեք տարով կզրոյացնեն կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը․ ԵՏՀ
Ինչ վերաբերում է փոստային ծանրոցներին, ապա դրանց շեմն իջեցվել է մինչև 200 հազար դրամ և 31 կգ։ Նախկինում այն կազմում էր 1000 եվրո և 31 կգ՝ ըստ ԵԱՏՄ կանոնների։
Որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հրապարակումից 10 օր հետո:
Նշենք, որ որոշումը չի վերաբերում օդային տրանսպորտով ժամանող ուղևորներին. այստեղ անմաքս ներմուծման շեմն առայժմ պահպանվում է 10 հազար եվրոյի և 50 կգ–ի մակարդակում, սակայն գործում են ապրանքների քանակի սահմանափակումներ։
ԵԱՏՄ մաքսատուրքերում Հայաստանի մասնաբաժինը ամեն դեպքում պետք է աճի. նախարար
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ կանոնների համաձայն՝ անմաքս շեմը գերազանցելու դեպքում պետք է վճարել ծանրոցների դեպքում` արժեքի 15 %–ը, բայց ոչ պակաս, քան 2 եվրո յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամի համար, իսկ ուղեբեռով ներմուծվող ապրանքների համար՝ արժեքի 30 %–ը, բայց ոչ պակաս, քան 4 եվրո` յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամի համար։