Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Զոհեր և վիրավորներ, համալրվում է դոնորական արյան պաշարը. ի՞նչ է կատարվում Կուրսկի մարզում

Ուկրաինական գնդակոծության հետևանքները
Գիշերվա ընթացքում Կուրսկի մարզում ինքնաթիռային տիպի 4 անօդաչու թռչող սարք են որսացել ու ոչնչացրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Կուրսկի մարզում արտակարգ ծառայություններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի: Տեղեկությունը հայտնում է մարզպետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։

«Վերջին օրվա ընթացքում մեր տարածաշրջանը հերոսաբար դիմակայում է ուկրաինական նացիստների հարձակումներին։ Մարզի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բժշկական հաստատությունները համալրում են դոնորական արյան պաշարը», - գրել է նա սոցցանցում։

Սմիրնովն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը սահմանամերձ Սուջա քաղաքի մոտ հարված են հասցրել շտապ օգնության մեքենայի, ինչի հետևանքով մահացել են վարորդն ու բուժակը, շտապօգնության բժիշկը վիրավորվել է: Ըստ լրատվամիջոցների` հրկիզվել է նաև Սուջայից ոչ հեռու գտնվող վանքի գլխավոր տաճարը։
Ուկրաինական գնդակոծության հետևանքները
Տուժածների թիվն այս պահին հասնում է 28-ի: Ինչպես հայտնել Է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, Կուրսկի մարզում ուկրաինացի զինվորականների զանգվածային հարձակման հետևանքով վիրավորվել է վեց երեխա, որոնցից երեքը՝ նույն ընտանիքից:
Ուկրաինական գնդակոծության հետևանքները
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը Կուրսկի մարզում մեկ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 4 ԱԹՍ:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը շուրջ 300 զինյալով զրահատեխնիկայի աջակցությամբ փորձել են գրոհել Կուրսկի մարզի պետական սահմանի մոտ գտնվող ռուսական դիրքերը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուսական և ուկրաինական ուժերի միջև մարտերը շարունակվել են գիշերը: Ռուսական զորքերի խմբավորման պահեստազորը տեղափոխվել է մարտական գործողությունների շրջան։
Կուրսկի մարզում կանխվել է Ուկրաինայի ԶՈւ առաջխաղացումը․ ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել