Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մարտերը շարունակվում են․ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Կուրսկի մարզի սահմանին տիրող իրավիճակը

Մարտական գործողությունների մեկ օրվա ընթացքում հակառակորդի կորուստները կազմել են մինչև 260 զինյալ և 50 զրահատեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ՌԴ զինվորականները սահմանապահների հետ միասին գիշերվա ընթացքում շարունակել են մարտերը Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում Ուկրաինայի ԶՈւ կազմավորումներին հետ շպրտելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ավիացիայի, հրթիռային զորքերի հարվածներով, հրետանու կրակով և Կուրսկի ուղղությամբ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի Դաշնության տարածքի խորքը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Խոցվել է հակառակորդի ստորաբաժանումների ռեզերվը Բասովկա, Ժուրավկա, Յունակովկա, Բելովոդի, Կիյանիցա, Կորչակովկա, Նովայա Սիչ, Պավլովկա, Սումիի մարզի Գորոդիշչե բնակավայրերի շրջաններում։
Կուրսկի մարզի գնդակոծության հետևանքով 24 մարդ է վիրավորվել
Մարտական գործողությունների մեկ օրվա ընթացքում հակառակորդի կորուստները կազմել են մինչև 260 զինյալ և 50 զրահատեխնիկա, այդ թվում՝ 7 տանկ, 8 զրահափոխադրիչ, հետևակի 3 մարտական մեքենա, 31 մարտական զրահապատ մեքենա (այդ թվում՝ 12 «Կոզակ»), 2 «Սթրայքեր», ինժեներական ապաշրջափակման մեքենա և 6 ավտոմեքենա:
Ոչնչացվել են նաև «Բուկ Մ1» զենիթահրթիռային համալիրի 2 ինքնագնաց կրակային կայաններ, ՈւՐ-77 ականազերծման կայաններ և ռադիոէլեկտրոնային պայքարի կայան:
Ավելի վաղ ВГТРК-ի ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին գրել էր, որ հակառակորդի սկզբնական պլանը խափանվել է՝ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը չի կարողացել հանկարծակիի բերել ռուսական զորամիավորումներին: Այժմ հակառակորդը փորձում է կրակային հսկողության տակ վերցնել Սուջա-Լգով ճանապարհը և ընդլայնել ռեզերվների տեղափոխման պլացդարմը՝ սկսելու հարձակումների երկրորդ ալիքը։
Զոհեր և վիրավորներ, համալրվում է դոնորական արյան պաշարը. ի՞նչ է կատարվում Կուրսկի մարզում
Ավելի վաղ սոցցանցերում կադրեր էին հայտնվել Կուրսկի մարզի սահմանամերձ հատվածում մարտերի ընթացքում գերեվարված ռուս ժամկետային զինծառայողների մասնակցությամբ: