Լուրջ կրքեր շախմատի մրցաշարում. աղջիկը մրցակցի սեղանին սնդիկ է լցրել

Նախնական վարկածով՝ աղջիկները կոնֆլիկտ են ունեցել։
Sputnik
Դաղստանի շախմատի առաջնության մասնակից աղջիկը սնդիկ է լցրել մրցակցի խաղատախտակին: Նախնական վարկածով` աղջիկները կոնֆլիկտ են ունեցել, հաղորդում է Mash տելեգրամյան ալիքը:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է մրցաշարի մեկնարկից 20 րոպե առաջ աղջիկը մոտենում երկրորդ սեղանին և դրա վրա հեղուկ լցնում: Փորձագետների նախնական վարկածով՝ սնդիկ։
Ավելի վաղ աղջիկը հետաքրքրվել էր, թե արդյոք դահլիճում աշխատո՞ւմ են տեսախցիկները, և ստացել բացասական պատասխան, մինչդեռ իրականում տեսախցիկներն աշխատում էին։
Սլավիկ Գալստյանը դուրս եկավ Փարիզի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ. տեսանյութ
Մրցաշարի մեկնարկից հետո երկրորդ սեղանի մոտ խաղացող աղջիկը վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել։
Դրանից հետո կազմակերպիչները դիտել են տեսագրությունները, դադարեցրել մրցաշարը և բոլոր մասնակիցներին դուրս բերել փողոց: Սնդիկ լցնող շախմատիստուհին, որը Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի չեմպիոն է, տեղում ձերբակալվել է: Նախնական վարկածով` նա նման քայլի է դիմել մրցակցին չեզոքացնելու համար։