ՀՀ ժամանած քաղաքացու ճամպրուկում 3 կիլոգրամ կոկաին է հայտնաբերվել. տեսանյութ

Պարզվել է, որ կոկաինը նախատեսվում էր իրացնել Թուրքիայում։
Sputnik
Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացու ճամպրուկում 3 կիլոգրամ կոկաին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մ․Հ․-ի ճամպրուկում գտնվող տեսախցիկի պատյանի կարված կողային հատվածներից և դյուրակիր համակարգչի պատյանի կարված հատվածից հայտնաբերվել է 3 կիլոգրամ ընդհանուր քաշով 3 փաթեթ՝ կոկաինի պարունակությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Մ․Հ․-ն կալանավորվել է։
Պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունը տվյալ պարագայում հանդիսանում էր տարանցիկ երկիր, և կոկաինի իրացման վայրը Թուրքիան էր։
Մասնակից անձանց շրջանակը պարզելու նպատակով շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները։
Իրանի քաղաքացին Հայաստան է տեղափոխել 43 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ