Դեռ պատասխան չտամ. Լևոն Ջուլֆալակյանը` կրկին մարզչական կարիերային վերադառնալու մասին

Ջուլֆալակյանը նշեց, որ տարիների ընթացքում բազմաթիվ լուրջ առաջարկներ է ունեցել մարզիչ աշխատելու առումով, բայց դրանք չի ընդունել։
Sputnik
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի, և օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Լևոն Ջուլֆալակյանը չի բացում փակագծերը` արդյոք կրկին մարզչական կարիերային կվերադառնա, թե ոչ։
«Ավելի լավ է այս պահին պատասխան չտամ։ Կարող եմ ասել, որ իմ ամբողջ էությամբ ըմբշամարտի մեջ եմ, սպորտից հեռու չեմ կարող լինել»,– այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը` պատասխանելով հարցին, արդյոք ցանկանում է որպես մարզիչ վերադառնալ ըմբշամարտի ոլորտ։
Նա ընդգծեց, որ տարիների ընթացքում բազմաթիվ լուրջ առաջարկներ է ունեցել մարզիչ աշխատելու առումով, բայց դրանք չի ընդունել։
Լևոն Ջուլֆալակյանի անունն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում
Փարիզի օլիմպիական խաղերի ընթացքում լրագրողների հետ զրույցում Ջուլֆալակյանը նաև ընդգծեց, որ միշտ հպարտացել է և շարունակում է հպարտանալ իր սաներով, որոնք հաջողություններ են գրանցել, աշխարհի տարբեր երկրներում էլ բարձրացրել են Հայաստանի դրոշը։ Միևնույն ժամանակ էլ շեշտեց` պարտությունները նույնպես մարզիկների համար են, սպորտում ամեն ինչ էլ լինում է` և՛ վերելքներ, և՛ անկումներ։
Հավելենք, որ այսօր Լևոն Ջուլֆալակյանի անունն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում։
Լևոն Ջուլֆալակյանի անունն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում
Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Լևոն Ջուլֆալակյանը չի մասնակցում ՀՀ իշխանության կողմից կազմակերպված միջոցառումներին, պարգևատրումներին և այլ նախաձեռնությունների։