ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական բյուջեից 2 մլն 277 հազար դրամ կհատկացվի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերի համար։ Տեղեկությունը հրապարակվել է «ՀՀ վարչապետի որոշումներ» բաժնում։ Որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գումարը որպես աջակցությունը կտրամադրվի Ասատրյանի մորը՝ Յուղիկ Ասատրյանին։
«Գումարը կտրամադրվի Ազգային ժողովին ՀՀ 2024 թ. պետական բյուջեով նախատեսված «1195» ծրագրի (հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և 2 մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից»,– ասված է որոշման մեջ։
Մոտ 2,3 մլն դրամը կհատկացվի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պատգամավոր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հանկարծամահ է եղել 2023 թ. նոյեմբերի 6–ին։
Նա 2021 թ. հունիսի 20–ի ընտրություններին պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Ասատրյանն ամուսնացած էր, երեք զավակների հայր: