Բանգլադեշում անկարգությունների հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել. ԶԼՄ

Բողոքի ցույց Բանգլադեշում
Բանգլադեշում բողոքի ցույցերի մասնակիցների ու ոստիկանության միջև բախումները վերածվել են անկարգությունների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում և երկրի այլ քաղաքներում բողոքի ցույցերի մասնակիցների և ոստիկանության միջև բախումների հետևանքով 22 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ հրազենային: Տեղեկությունը հայտնում է «Daily Star»–ը:
Մայրաքաղաքում և ամբողջ երկրում բողոքի ցույցեր են սկսվել իշխանությունների հետ «չհամագործակցության ակցիայի» մասին հայտարարությունից հետո։ Ակցիայի մասին այսօր հայտարարել է «Խտրականության դեմ ուսանողական շարժում» կազմակերպությունը: Բախումները վերածվել են անկարգությունների։
Բանգլադեշի կառավարությունը Դաքքայում և երկրի այլ խոշոր քաղաքներում պարետային ժամ է սահմանել տեղական ժամանակով 18։00-ից մինչև հատուկ կարգադրություն։ Հայտարարվել է, որ եկող շաբաթվա առաջին երեք օրերերը ոչ աշխատանքային կլինեն։

Ցույցերի մասնակիցները գործող կառավարության հրաժարականի պահանջով կարգախոսներ են վանկարկել։ Բջջային կապի օպերատորները պետական կարգավորող մարմիններից հրահանգ են ստացել անջատել շարժական ինտերնետը և բջջային հավելվածները:

Նախորդ տարիներին Բանգլադեշում ուսանողական բողոքի ցույցեր էին անցկացվում` կապված պետական ծառայության անցնելու համար կառավարական քվոտավորման համակարգի հետ, ինչի հետևանքով բուհերի զգալի թվով շրջանավարտներ չէին կարողանում աշխատանք ստանալ։ Ցույցերը 2024 թվականին նոր ուժով վերսկսվեցին, երբ նախկինում կասեցված համակարգը կրկին գործարկվեց։