ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Պարեկների գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալված Արամ Երիցյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է նրա եղբայրը` փաստաբան Ռոման Երիցյանը։
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ իր եղբայրը՝ Արամ Երիցյանը, դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել Արաբկիրի բաժին:
«Կալանավորման միջնորդությունը լրիվությամբ մերժվեց, իսկ ձերբակալումն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ։ Դատավոր Նելլի Բաղդասարյանի իրանականցրած արդարադատությունն ուղղակի անգնահատելի է»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` ոստիկանությունից հայտնել էին, որ Արամ Երիցյանին ծեծի չեն ենթարկել, բայց նրան այցելած ՄԻՊ ներկայացուցիչները մարմնական վնասվածքներ էին արձանագրել։