ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Աճարկուտ-Կիրանց ճանապարհի աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկո Փաշինյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նոր կառուցված ճանապարհահատվածի մոտ
Նա նշել է, որ նշված ճանապարհի 3,7 կմ հատվածի վերակառուցման նախահաշվային արժեքը շուրջ 1,1 մլրդ դրամ է։
Փաշինյանը գրել է, որ Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում ծանոթացել է ճանապարհաշինարարական ծրագրերին։
Փաշինյանը Տավուշում ծանոթանում է ճանապարհաշինարարական ծրագրերին
Կիրանց գյուղի հատվածում վարչապետին ներկայացվել են 0,7 կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցման աշխատանքները:
Նշվում է, որ ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, ավարտին են մոտենում ճանապարհի կահավորման և հենապատերի կառուցման աշխատանքները։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
սահմանազատման հետևանքով Կիրանցի մոտ մայրուղու հատվածներից մեկն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել, և նոր ճանապարհահատվածի կառուցումը նպատակ ունի լուծելու այդ խնդիրը: