ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բամբասանք է անվանում իրեն պաշտոնանկ անելու մասին լուրերը։ Այդ մասին նախարարն ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հոգնել եմ բամբասանքի ամենշաբաթյա տիրաժավորումից, որը կարծես թե 2021 թվականից չի դադարում»,- ասաց նախարարը։
Թե ովքեր են լուրեր տարածողներն ու ինչու են դա անում, նախարարը չգիտի, բայց երևույթը զավեշտալի է համարում։
Նույն կերպ նա «բամբասանք» որակեց լուրը, թե անգամ իրեն փոխարինողի անունն է որոշվել՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյան։
Sputnik Արմենիայի հարցին` արդյոք տարածվող լուրերը կապ ունե՞ն այն հանգամանքի հետ, որ ՔՊ-ական որոշ պատգամավորներ արդեն տևական ժամանակ է՝ քննադատում են իրեն և արդյոք նկատու՞մ է, որ իր դեմ արշավ է սկսվել, Ավանեսյանը նշեց՝ նման նկատառում չունի։