Երևանի Ոսկեհասկ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածը 12 տարեկան է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՆԳՆ փրկարար ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հայտնել էր, որ Ոսկեհասկի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում առավոտյան պայթյուն է եղել, ինչի հետևանքով Ն. Խ.-ն (ծնված 1993 թ.) և Փ. Խ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, իսկ Լ. Խ.-ի դին դուրս են բերել փլատակներից։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է տան զգալի մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։
«Դրա հետևանքով մահացել է նշված տան բնակիչ, 12-ամյա երեխա, որի դին դուրս է բերվել փլատակների տակից։ Բայցի այդ, մարմնական վնասվածքներով «Գյումրի» ԲԿ են տեղափոխվել նշված տան 31-ամյա և 56-ամյա բնակչուհիներ: Նախնական տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (аնվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որըն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):
Դեպքի վայր են մեկնել Ախուրյանի քննչական բաժնի քննիչներ՝ անհետաձգելի, առաջնային քննչական գործողություններ կատարելու նպատակով։
Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։