ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Նիժնի Տագիլում շենքի մուտքերի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 12-ի, նրանցից 6-ը երեխաներ են։ Այս մասին հաղորդում է RT-ն` հղում անելով արտակարգ ծառայություններին:
Ռուսական ԶԼՄ-ները հրապարակում են վնասվածքներ ստացած մարդկանց նախնական (առայժմ ոչ ամբողջական) ցուցակը։
Նրանց թվում են երկու տղամարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, 77–ամյա մի կին և երկու 12-ամյա դպրոցական:
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ փրկարարները կարողացել են ավերված տնից տարհանել 70 բնակչի: Նրանց ժամանակավորապես կտեղավորեն հյուրանոցում։
Հիշեցնենք` այսօր Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքի բազմաբնակարան շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել: Գազի բալոնի պայթյունի հետևանքով մի քանի շքամուտք է փլուզվել։ Այս պահին փրկարարները շարունակում են ակտիվորեն բացել փլատակները։