ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երևանի Դավիթ Բեկի պողոտայում 8 ավտոմեքենաների մասնակցությամբ ողբերգական ավտովթարից հետո ողջ մնացած 2 անձանցից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 22-ին Դավիթ Բեկի փողոցում 8 ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել, 1–ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Այսօր՝ օգոստոսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Բաղդասարյանը»,– հայտնում է կայքը:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Ըստ ՔԿ–ի` ավտովթարը տեղի է ունեցել, քանի որ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը։