Երևան-Մեղրի ճանապարհին ՃՏՊ է եղել. ընտանիքի 2 անդամ մահացել են, մեկն էլ վիրավոր է

Տեղեկություններ են ստացվել, որ մեքենայում ևս մեկ քաղաքացի է եղել, այդ պատճառով ներկայում որոնողական աշխատանքներ են կատարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երևան–Մեղրի ճանապարհի Սպանդարյան գյուղի կամրջի մոտակայքում «Opel» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի 100 մետր շրջվել ու հայտնվել է ձորում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի «Բոչկի ձոր» կոչվող վայրում, ահազանգը ստացվել է ժամը 08։40-ի սահմաններում։
«Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 անձ էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Այս պահին փրկարաներն ու պարեկները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ տեղեկություններ են ստացվել, որ ևս 1 անձ եղել է ավտոմեքենայում»,– գրում է կայքը։
Ըստ նախնական տվյալների՝ մահացածները ու վիրավորը ընտանիքի անդամներ են։
Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։