Փեզեշքիանը խոստումներ է տվել. Իրանում կայացել է նախագահի երդմնակալության արարողությունը

Միջոցառմանը ներկա են եղել ավելի քան 80 երկրից հրավիրված բարձրաստիճան հյուրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Իրանում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդման արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ արարողությունը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանի շենքում, ներկա են եղել ավելի քան 80 երկրի բարձրաստիճան հյուրեր։
Հանդիսավոր միջոցառումը սկսվել է Իրանի Իսլամական Հանրապետության օրհներգի կատարմամբ և մուսուլմանների համար Սուրբ Ղուրան գրքի ընթերցմամբ։
Փեզեշքիանը արարողության հիմնական հատվածում կարդացել է երդման տեքստը, ստորագրել է և փոխանցել այն դատական իշխանությանը։
Դիմելով ժողովրդին` Իրանի 9-րդ նախագահը խոստացել է, որ իր կառավարման օրոք բոլոր իրանցիների իրավունքները պաշտպանված կլինեն և միշտ առաջնահերթությունը կտրվի ազգային հետաքրքրություններին։ «14-րդ կառավարությունը կձգտի Իրանի զարգացմանը և առաջընթացին, կավելացնի տնտեսական հզորությունը և կբարելավի մարդկանց կենսապայմանները»,– հավաստիացրել է նա։
Ելույթով հանդես է եկել Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին, որը հայտարարել է, որ երկրի համար նորփառահեղ դարաշրջան է սկսվում, և այսօր այն օրն է, որը ցույց է տալիս բոլոր իրանցիների համախմբվածությունը։
Իրանում կայացել է նախագահի երդմնակալության արարողությունը