Մահացել է դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահվան պատճառը վիրուսային մենինգիտն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Մահացել է «Ավետ Տերտերյան» մշակութային հիմնադրամի ղեկավար, դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
«Մաշա ջան. թող հոգիդ խաղաղ լինի: Գոնե այն աշխարհում: Միշտ կհիշենք քեզ: Հանգչի´ր խաղաղությամբ, տաղանդավոր, նուրբ ու գեղեցիկ հոգի ...»,–գրել է նա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահվան պատճառը վիրուսային մենինգիտն է։Նա վերջին 3 շաբաթում եղել է Էկվադորի հիվանդանոցներից մեկում` կոմայի մեջ։
Նշենք, որ Մարիա Տերտերյանը կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին է: Նա բնակվում էր Էկվադորում։ Վերջին անգամ Մարիան Հայաստան էր այցելել այս տարվա մայիսին։