Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Զապորոժիեում ձերբակալել են Ուկրաինային ՌԴ ԶՈւ-ի մասին տվյալներ փոխանցած լրտեսին

Զապորոժիեի մարզի ԱԴԾ-ի վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել լրտեսության հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. ԱԴԾ-ի աշխատակիցները Զապորոժիեի շրջանում ձերբակալել են Ռուսաստանի հավաքագրված քաղաքացու, որը Telegram-ի միջոցով Ուկրաինայի զինված ուժերին տվյալներ է փոխանցել ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների մասին: Այս մասին հայտնել են ԱԴԾ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունից։
«ՌԴ ԱԴԾ Զապորոժիեի մարզի վարչությունը ձերբակալել է ՌԴ քաղաքացու, որն ուկրաինական կողմին տեղեկություններ է փոխանցել ՌԴ ԶՈւ-ի մասին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության կողմից հավաքագրված Զապորոժիեի մարզի բնակիչը, գործելով նրանց հանձնարարությամբ, Telegram-ի մեսենջերի միջոցով իրականացրել է ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների մասին տեղեկությունների հավաքագրում և փոխանցում` հետագայում դրանց ուղղությամբ հրթիռահրետանային հարվածներ հասցնելու համար,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ Զապորոժիեի մարզի վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 276-րդ հոդվածով (լրտեսություն)։
ԱԴԾ-ն ձերբակալել է ուկրաինական 5 գործակալի, որոնք ահաբեկչություն էին ծրագրում Սևաստոպոլում