Փորձել են Հայաստան անցկացնել ավելի քան 5 կգ թմրամիջոց. 3 անձ ձերբակալվել է

Ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ են կատարվել: Նրանցից մեկի բնակության վայրից հայտնաբերվել է ընդհանուր 238 գրամ համաքաշով ապակե տարա՝ մարիխունա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածի պարունակությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Վրաստանից ՀՀ են փորձել անցկացնել 5 կգ–ից ավելի քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վրաստանից ՀՀ ժամանած քաղաքացու ուղեբեռում եղել է աուդիո նվագարկիչ, որի մեջ հայտնաբերվել է 4043 գրամ քաշով 4 պոլիէթիլենային փաթեթ՝ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածների պարունակությամբ:
ՊԵԿ աշխատակցիները պարզել են նվագարկիչը ստացող անձի ինքնությունը, նա ձերբակալվել է Երևանի հյուսիսային ավտոկայանի հարակից տարածքից՝ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող այլ զանգվածով փոխարինված աուդիո նվագարկիչը ոմն Կ.Պ–ից ստանալուց հետո:
«Ձերբակալված անձն իր մեքենայի բեռնախցիկից դուրս է բերել չիր պատրաստող սարք, որը քանդել է, և դրա միջից հայտնաբերվել է 996 գրամ քաշով մեկ պոլիէթիլենային փաթեթ՝ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածների պարունակությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Բացահայտվել են գործընթացը համակարգող և սարքը փոխանցող անձանց ինքնությունը:
Նրանք բոլորը ձերբակալվել են, հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով։
Երևանում թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող խումբ է բացահայտվել. կալանավորվածներ կան
Ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ են կատարվել: Նրանցից մեկի բնակության վայրից հայտնաբերվել է ընդհանուր 238 գրամ համաքաշով ապակե տարա՝ մարիխունա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածների պարունակությամբ։