ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ Տավուշի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 11–ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` ժամը 17։50-ի սահմաններում Դիլիջան համայնքի տարածքում բախվել են «Infiniti» ու «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով 12 անձ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Տուժածներից 3-ը երեխաներ են, որոնց այս պահին տեղափոխում են Երևանի համապատասխան հիվանդանոցներ:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: