Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունի մեջ կասկածվողին Թուրքիայից տեղափոխել են ՌԴ. տեսանյութը

Կասկածյալի խոստովանել է, որ Ստամբուլում հանդիպել է ՈւԱԾ-ից համակարգողի հետ։
Sputnik
Ռուսաստանի ԱԴԾ-ն հրապարակել է Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունի մեջ կասկածվող Եվգենի Սերեբրյակովին Թուրքիայից Ռուսաստան արտահանձնելու օպերատիվ տեսանկարահանման կադրերը:
Երևում է, թե ինչպես է Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարում, այնուհետև ԱԴԾ աշխատակիցները Սերեբրյակովին դուրս են բերում ինքնաթիռից, նստեցնում միկրոավտոբուս և տանում:
Կասկածյալ Եվգենի Սերեբրյակովը պատմել է, որ Ստամբուլում հանդիպել է ՈւԱԾ-ից համակարգողի հետ։
«Ես սկսել եմ շփվել ոմն Իլյայի հետ, որը, ենթադրում եմ` Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից է։ Մենք նրա հետ շփվել ենք Wire-ում (մեսենջեր, որը ներկայացվում է որպես պաշտպանված շփման միջոց՝ խմբ.), բացի այդ, մեկ հանդիպում է եղել Ստամբուլում»,-ասել է Սերեբրյակովը։
Հուլիսի 24–ի առավոտյան երկու մարդ է տուժել Մոսկվայի հյուսիսում գտնվող Սինյավինսկայա փողոցի շենքերից մեկի բակում մեքենայի պայթյունի հետևանքով: ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով՝ տեղի է ունեցել չպարզված առարկայի պայթեցում, որը տեղադրված է եղել ավտոմեքենայում։ Գործը փոխանցվել է ՔԿ Մոսկվայի գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության առաջին վարչություն։ Զամոսկվորեցկի դատարանը հայտնել է, որ Մոսկվայում ավտոմեքենայի պայթեցման գործով ներգրավված Եվգենի Սերեբրյակովին հեռակա մեղադրանք է առաջադրվել: Նույն օրը Սերեբրյակովին ձերբակալել են Թուրքիայի Բոդրում քաղաքում։