Գեղարքունիքի մարզում սահմանազատման գործընթաց չկա. մարզպետ

Կարեն Սարգսյան
Կարեն Սարգսյանը տեղյակ չէ, թե երբ է իրենց մարզում սահմանազատման գործընթաց սկսվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նա հիշեցրեց նախկինում իր արած հայտարարությունը` եթե սկսվի սահմանազատման գործընթացը, ապա հակառակորդը 2021–22 թ. օկուպացված տարածքներից պետք է դուրս գա։
Մարզպետը վստահեցրեց, որ չգիտի, թե երբ է սահմանազատման գործընթաց սկսվելու իրենց մարզում։

«Սահմանազատում նշանակում է, որ երկու պետություն ճանաչում են միմյանց սուվերեն տարածքները, ու դրա արդյունքում ադրբեջանական ԶՈւ–ն հետ կգնա մեր մարզից»,– համոզմունք հայտնեց Սարգսյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի որոշ հատվածներից հակառակորդը հետ չի գնացել, Գեղարքունիքի մարզպետը վստահեցրեց, որ սահմանազատման գործընթացի արդյունքում հետ կգնան։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների` այս և մնացած հարցերում արված քայլերին, Սարգսյանը համաձայն չէ այն տեսակետների հետ, որ իրենք ձախողել են. կառավարությունը, նրա կարծիքով, իր առջև դրված բոլոր խնդիրները լուծելով առաջ է գնում։
Կիրանցեցիները ՀՀ ՄԻՊ–ին չեն դիմել իրենց կորցրած սեփականության հարցով