Արցախից բռնի տեղահանվածների համար նախագծվել են բնակելի տներ. կոմիտե

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված` 60 քմ մակերեսով բնակելի տների նախագիծը
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված` 60 քմ մակերեսով բնակելի տների նախագիծը
Կոմիտեից նշում են, որ առանձնացվել են 40, 60, 75, 90 և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հրապարակել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակելի տների կառուցման նախագծեր։ Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի կայքէջից։
Проект строительства жилого дома 120кв.м для насильственно перемещенных семей из Нагорного Карабаха
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված` 120 քմ մակերեսով բնակելի տների նախագիծը
Կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակվել են լիցենզավորված 5 կազմակերպությունների մշակած նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք անցել են փորձաքննություն և համաձայնեցված են կոմիտեի հետ։
Проект строительства жилого дома 40кв.м для насильственно перемещенных семей из Нагорного Карабаха
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված` 40 քմ մակերեսով բնակելի տների նախագիծը
Նշվում է, որ առանձնացվել են 40, 60, 75, 90 և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որոնք ներկայացրել են այս կազմակերպությունները։ Նոր առաջարկները հետագայում ևս կներառվեն այս բաժնում։
«Հրապարակված 18 նախագծերից ութն ավանդական կոնստրուկցիաներով՝ քարե կրող պատերով և երկաթբետոնե հիմնակմախքով, իսկ տասն արագ կառուցվող տների նախագծեր են, որոնք ներառում են 1 քառակուսի մետրի կողմնորոշիչ արժեքը, նախահաշիվ, ծավալաթերթ, բացատրագիր»,– ասված է փաստաթղթերին կից։
Նշվում է, որ նախընտրած տարբերակն ընտրելուց հետո տների կառուցման համար անհրաժեշտ է դիմել շինարարություն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին (որոնց ցանկը հրապարակված է կոմիտեի կայքում) կամ նախագիծը հեղինակած ընկերությանը։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված` 75 քմ մակերեսով բնակելի տների նախագիծը